Կկազմակերպվի բանախոսությունների շարք՝ «Պատարագը Աստվածաշնչի էջերից մինչև այսօր» խորագրով

Կկազմակերպվի բանախոսությունների շարք՝ «Պատարագը Աստվածաշնչի էջերից մինչև այսօր» խորագրով 06.12.2023

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը կներկայացնի բանախոսությունների շարք՝ «Պատարագը Աստվածաշնչի էջերից մինչև այսօր» խորագրով։

Բանախոսությունները տեղի կունենան Արմավիրի թեմի Վաղարշապատի Ս․ Աստվածածին եկեղեցում 2023թ․ դեկտեմբերի 14, 21-ին, 2024թ․ հունվարի 11, 18 և 25-ին։ Բանախոսությունների սկիզբը՝ ժամը 18:30-ին։

Հինգշաբաթյա բանախոսությունների ընթացքում կներկայացվի Ս․ Պատարագի խորհուրդը, մեղքի, Քրիստոսի զոհաբերության, Մեսիայի և փրկության աստվածաշնչյան ընկալումները: Անդրադարձ կկատարվի հինկտակարանյան զոհաբերությանը՝ որպես մեղքերի քավության միջոց, ինչպես նաև Ս․ Պատարագի սկզբնավորմանը և Ս․ Հաղորդության խորհրդի հաստատմանը՝ ըստ Նոր Կտակարանի։

Սիրով հրավիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդին մասնակից լինելու բանախոսություններին: Մուտքն ազատ է։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել հետևյալ հասցեով՝ [email protected]։