Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից պատրաստության լսարանը հայտարարում է 2022-2023 ուստարվա ընդունելություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից պատրաստության լսարանը հայտարարում է 2022-2023 ուստարվա ընդունելություն 07.07.2022

Քահանայից Պատրաստության Լսարան (ՔՊԼ) կարող են ընդունվել ՀՀ և այլ երկրների մինչև 35տարեկան, ամուսնացած կամ ամուրի, բարձրագույն կրթություն ունեցող արական սեռի այն քաղաքացիները, որոնք զավակն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Ընդունելության համար դիմորդները կմասնակցեն հարցազրույցի` հետևյալ նյութերի շուրջ.
1.Սուրբ Գրքի իմացություն,
2.Հայ Եկեղեցու պատմություն,
3.Հայ ժողովրդի պատմություն,
4.Հայ գրականություն,
5.Եկեղեցական փորձառություն,
6.Ինքնաարտահայտվելու կարողություն,
7. Երաժշտություն (երգեցողություն, լսողություն, ռիթմի զգացողություն),
8. Օտար լեզու (անգլերեն, ռուսերեն):
Ուսման ընթացքում սաները կստանան կրթաթոշակ: Դիմումի հայտաթերթիկը լրացնելու համար անհրաժեշտ է այցելել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն:
Ընդունելության համար դիմորդները Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն անձամբ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում ճեմարանի տեսչի անունով (լրացվում է տեղում),
- զինգրքույկ (բնօրինակը),
- կնոջ համաձայնությունը (ամուսնացյալի դեպքում),
- տեղեկանք թեմի առաջնորդից,
- բարձրագույն կրթության վկայական (բնօրինակը),
- բժշկական վավերացման տեղեկանք,
- տեղեկանք բնակավայրից,
- մկրտության վկայական,
- ինքնակենսագրություն,
- անձնագրի պատճեն,
- 3 լուսանկար (3x 4):
Դիմումներն ընդունվում են սույն թվականի հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 25-ը`շաբաթվա բոլոր օրերին, ժամը`10:00-15:00:
Հասցե՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Գևորգյան հոգևոր ճեմարան:
Հեռախոս՝ (+374 10) 517-321, բջջ. (+374 94) 38 43 70, (+374 77) 16 18 52:
Էլ. հասցե՝ [email protected]: