Աշակերտների ընդունելություն Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում

Աշակերտների ընդունելություն Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում 30.06.2022

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 7-10-ը տարեկան աշակերտների ընդունելություն 2022-2023 ուսումնական տարվա համար:

Ուղևորության, կեցության և ուսման ծախսերը հոգում է Հայոց մարդասիրական ճեմարանը:

Ընդունելությունը կատարվում է հետևյալ կերպ.
փաստաթղթերի ներկայացում,
գրավոր թեստ` հիմնական գիտելիքների վերաբերյալ, հարցազրույց:

Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.
Անձնագիր՝ առնվազն 2-3 տարվա վավերականությամբ,
Հայոց մարդասիրական ճեմարանում սովորելու համար ծնողների կամ խնամակալի կողմից լիազորագիր՝ նոտարի կողմից հաստատված և անգլերեն թարգմանությամբ,
Մկրտության վկայական,
Առաջադիմության թերթիկ և տեղեկանք՝ նախորդ դպրոցից,
Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ,
Լուսանկար՝ 4 հատ (5 սմ x 5 սմ)․ լուսանկարի թվային տարբերակը հարկավոր է ուղարկել [email protected] էլ․հասցեին՝ նշելով անունը, ազգանունը,
Սոցիալական տեղեկատվության մասին զեկուցագիր ծնողների կողմից:

Կրթությունը համապատասխանեցված է Հնդկաստանի Կրթության նախարարության՝ Դելիի կրթական համակարգին, որն անգլերենով է:
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն, 2022 թ. հունիսի 29-ից մինչև հուլիսի 29-ը, երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը` 10:00-17:00։

Հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ:

Տեղեկությունների համար զանգահարեք (010) 517 283 հեռախոսահամարով։
էլ․ փոստ՝ [email protected], [email protected]

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.armeniancollege.edu.in կայքէջը և https://www.facebook.com/ArmenianCollegeAndPhilanthripicAcademy ֆեյսբուքյան էջը։