Կկատարվի հոգեհանգիստ ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների համար

Կկատարվի հոգեհանգիստ ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների համար 31.03.2017

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ապրիլի 2-ին` Գալստյան կիրակի, հավարտ Սուրբ Պատարագի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն` 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված քաջարի հայորդիների համար:

Մայր Աթոռում Ս. Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին: