Զորակցության աղոթք հանուն Արցախի

Զորակցության աղոթք հանուն Արցախի 20.09.2023

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։

Հրավիրում ենք մասնակցություն բերելու մատուցվող աղոթքներին և ձեր հայցը բարձրացնելու առ Աստված Արցախի մեր ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի համար։

Թող Տերը զորավիգ լինի և Իր օրհնության ներքո պահպանի մեր ժողովրդին ի հայրենիս, յԱրցախ և ի սփյուռս։