Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյան

Արմավիրի թեմի առաջնորդ
  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1963 թ. սեպտեմբերի 20-ին,  Աբադան, Իրանի։ Ավազանի անունը՝ Ռոբերտ։

1970-1980 թթ. - էջմիածնի թիվ 6 միջնակարգ դպրոց։

1980-1985 թթ․ - Գևորգյան հոգևոր ճեմարան։

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

1985 թ. - սարկավագ՝ ձեռամբ Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի։

1987 թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյան։

1991 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի (Թեզ՝ Բուլղար Ուղղափառ Եկեղեցին»)։

2001թ․– եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

2019թ. - արքության պատիվ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։

 

  • Պաշտոնավարություն

1986-1987 – Վեհարանի քարտուղար։

1987-1988 թթ. - Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի օգնական։

1988-1989 թթ. –Բուլղարիայի Հայոց թեմ, Սոֆիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ։

1989-1999թթ. - Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր ։

1999-2000թթ. - Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի օգնական։

2000-2001 թթ. -  Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ։

2001 թ.-ից -Արմավիրի թեմի առաջնորդ