Եպիսկոպոսաց դաս


Քրիստոսի աշակերտները քրիստոնեության լույսը սփռեցին ողջ աշխարհում եւ այդ առաքելությունը փոխանցեցին իրենց հետնորդներին' եպիսկոպոսներին: Եպիսկոպոսները ձեռնադրվել են առաքյալների կամ առաքյալներից ձեռնադրված հետնորդների կողմից: Նրանք ունեն առաքյալների իրավասությունն ու պարտականությունները: Եկեղեցու ամենաազդեցիկ մարմինը Եպիսկոպոսների ժողովն է, իսկ Հայ Եկեղեցու եպիսկոպոսների շարքում ամենից բարձր կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: 
      Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Հայ Եկեղեցու առաջին եպիսկոպոսն էր: Սակայն նրանից առաջ Հայ Եկեղեցին ունեցել է 8 եպիսկոպոս (Ս. Զաքարիա, Ս. Զեմենտոս, Ս. Ատրներսեհ, Ս. Մուշե, Ս. Շահեն, Ս. Շավարշ, Ս. Ղեւոնդիոս, Ս. Մեհրուժան հայրապետները), ովքեր օծվել էին Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս առաքյալների կողմից եւ շարունակել են քրիստոնեության քարոզչություն Հայաստանում: Այսօր Հայ Եկեղեցու եպիսկոպոսները շարունակում են նրանց գործը: