Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյան

     Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը (ավազանի անունով Մանուկ), ծնվել է 1951 թ. նոյեմբերի 6-ին Հալեպում:
     Նախնական կրթությունը ստացել է Գամիշլիի (Սիրիա) ազգային վարժարանում: 1963թ. ընդունվել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարան:  
     1968թ. ձեռնադրվել է սարկավագ, իսկ 1971թ.` կուսակրոն քահանա` ձեռամբ Երուսաղեմի Հայոց pատրիարք հոգելույս Տ. Եղիշե  արքեպիսկոպոս  Տերտերյանի:
     1975թ. մեկնել է Բուենոս Այրես իբրև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի հոեւգոր հովիվ`միևնոյն ժամանակ զբաղեցնելով  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կրթական հաստատության նախակրթարանի բաժնի փոխտնօրենի պաշտոնը:
     1982-1987թթ. ուսանել է Բուենոս Այրեսի Քենեդիի անվան համալսարանում և ստացել հասարակական կապերի և լրագրության լիսենսիադուրայի վկայական:
     1990թ. հոկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` ձեռամբ հոգելույս Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս` նշանակվելով Արգենտինայի և Չիլիի  Հայոց թեմի առաջնորդ:
     1996թ. սեպտեմբերին հոգելույս Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով ստացել է արքության պատիվ և տիտղոս:
     1998-2002թթ. եղել է Արգենտինայի քրիստոնեական եկեղեցիների հանձնախմբի նախագահ:
     2004թ. դեկտեմբերին վերընտրվել է նույն պաշտոնում:
      Գիսակ արքեպիսկոպոսը ունի նաեւ բազմաթիվ թատերական աշխատանքներ, որոնցից կարեւորագույնը թերևս, «Բանտարկյալը»   ներկայացումն է, որը 1998թ.-ին ներկաայցվել է Հայ կենտրոնի սրահում և Բուենոս Այրեսի Էլ Կլոպո թատրոնում: Իսպաներեն է թարգմանել Վաչե Ծ. վարդապետ Իգնատոսիանի «Աստվածամայրը», Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի   «Ծիսական բառարանը» և  Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թորոս Ջուղաեցու Սուրբ  Պատարագի մեկնությունները` «Մեր Պատարագը» ընդհանուր խորագրի ներքո: Արդեն լույս է տեսել Բաբկեն Կյուլեսերյան Կաթողիկոսի  «Քրիստոնեականը»: