Գերշ. Տ. Հայկազուն եպս. Նաջարյանը (ավազանի անունով՝ Վրեժ) ծնվել է 1952թ. Հալեպում:
1959-1964թթ. սովորել է Բեյրութի Վահան Թեքեյանի անվան տարրական դպրոցում:
1964-1967թթ. սովորել է Բեյրութի Հովակիմյան-Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցում:
1967-1973թթ. սովորել է Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում:
1973թ. Գեւորգյան հոգեւոր ճեմարանում պաշտպանել է ավարտաճառ «Մխիթար Գոշ. մեկնություն Երեմիա մարգարեի» թեմայով:
Նույն՝ 1973թ. Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, ձեռամբ Գերշ. Տ. Հուսիկ արքեպ. Սանթուրյանի, ձեռնադրվել է սարկավագ:
1973-1974թթ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` որպես կաթողիկոսարանի քարտուղար:
1975թ. Լոնդոնի Ս. Սարգիս հայկական եկեղեցում ստացել է քահանայական ձեռնադրություն` ձեռամբ Գերշ. Տ. Ներսես արքեպ. Պոզապալյանի:
1974-1975թթ. սովորել է Քենթերբերիի (Անգլիա) Ս. Օգոստինոսի դպրոցում`ուսումնասիրելով Հովվական աստվածաբանություն:
1975-1978թթ. սովորել է Լոնդոնի Քինգս քոլեջում` ստանալով Պսակավոր աստվածաբանության (BD) աստիճան:
1978-1979թթ. սովորել է Շոտլանդիայի Ս. Անդրեի անվան դպրոցում:
1979-1981թթ եղել է Լոնդոնի Ս. Պետրոս եկեղեցու հոգեւոր հովիվ:
1981-1986թթ. պաշտոնավարել է որպես Գեւորգյան հոգեւոր ճեմարանի փոխտեսուչ՝ միաժամանակ դասավանդելով «Նոր Կտակարանի ներածություն» եւ «Ընդհանուր եկեղեցու պատմություն առարկաները:
1983թ. «Վանական շարժման սկզբնավորությունը Հայաստանում» թեմայով պաշտպանել է վարդապետական թեզ եւ ձեռամբ Գերշ. Տ. Ներսես արքեպ.Պոզապալյանի՝ Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ստացել մասնավոր վարդապետության 4 աստիճանները:
1986թ. ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան՝ պաշտպանելով ծայրագույն վարդապետական թեզ «Ս. Բարսեղ Կեսարացու կանոնները» թեմայով:
1986-1988թթ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է ԱՄՆ Հայոց արեւելյան թեմի առաջնորդական փոխանորդ:
1988-199թթ.եղել է Նյու Ջերսիի (ԱՄՆ) Ս. Ստեփաննոս եկեղեցու հոգեւոր հովիվ:
1991-1995թթ. վերստին նշանակվել է ԱՄՆ Հայոց արևելյան թեմի առաջնորդական փոխանորդ:
1992-1993թթ. սովորել է Կոլումբիայի համալսարանում՝ (ԱՄՆ) ստանալով Պատմության մագիստրոսի (MA) աստիճան:
1995-1999թթ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ստանձնել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսչի պաշտոնը:
2000-2002թթ. եղել է Դալլասի (ԱՄՆ) Ս. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ:
2002-2007թթ. եղել է Ֆիլադելֆիայի Ս.Սահակ և Ս. Մեսրոպ եկեղեցու հոգեւոր հովիվ:
2002-2010թթ. եղել է ԱՄՆ Հայոց արեւելյան թեմի առաջնորդական փոխանորդ:
2010-2013թթ. եղել է Հայ Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի հայրապետական պատվիրակ:
2011թ. նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում:
2013թ. հունվարին, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, ընտրվել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ:
2019թ. փետրվարի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանին շնորհվեց Արքության պատիվ` ի գնահատություն նրա բարեջան ծառայության::