Թեմեր


 Այսօր Հայաստանյայց եկեղեցին սփռված է աշխարհի տարբեր մայրցամաքներում: Դարեր շարունակ, փախչելով հալածանքներից, իսկ վերջին ժամանակներում` 1915-1923 թթ.՝ ցեղասպանությունից, հայերը հիմնել են համայնքներ և կառուցել եկեղեցիներ այն վայրերում, որտեղ ճակատագրի բերումով հայտնվել են:
     Քանի որ հայերի քանակը ժամանակի ընթացքում փոփոխվել է, եկեղեցին փորձել է հոգալ իր ժողովրդի կարիքները: Այն ունի հատուկ նվիրապետական կարգ, որը պահպանում է հավասարակշռությունը եկեղեցու ներսում:
     Այս հավասարակշռության կենտրոնը միշտ եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը, իսկ եկեղեցու սիրտը, որտեղից այն ստանում է իր կենսատու ուժը, Հայաստանյայց Եկեղեցու կենտրոնն է` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
     Հայաստանյայց եկեղեցին փոխվել եւ զարգացել է` հոգալու հավատացյալ ժողովրդի կարիքները 1700 ամյա պատմության ընթացքում:
     Վարչականորեն մեծ գործ է կատարվել` ընդգրկելու համար հավատացյալների լայն շրջանակ: Այսօր եկեղեցու վարչական կառույցում ընդգրկված են ե′ւ հոգեւորականներ ե′ւ աշխարհականներ: Աշխարհի ցանկացած մասում, որտեղ կան հայկական Եկեղեցիներ եւ հավատացյալներ, այնտեղ գոյություն ունի թեմ, որը ղեկավարվում է տվյալ թեմի առաջնորդի կողմից: Յուրաքանչյուր թեմ բաղկացած է ծխերից և համայնքներից: