Օծվեցին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցու զանգերն ու սրբապատկերները

24.10.2022

Հոկտեմբերի 23֊-ին՝ Խաչի գյուտի տոնին, Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը պատարագ մատուցեց Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում: Պատարագի ավարտին օրհնվեցին և օծվեցին եկեղեցու նոր զանգերն ու սրբապատկերները։ Նվիրատուները եկեղեցու հավատավոր զավակներն են, որոնք չեն կամեցել հրապարակել իրենց անունները: