Օծվեց Տյումենի նորակառույց հայկական եկեղեցին

23.07.2023

Հովվական այցով Տյումեն մեկնած թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանին տեղի հայերն առանձնակի խնդությամբ դիմավորեցին: Համընդհանուր ուրախության պատճառը նորակառույց եկեղեցու օծման և բացման առիթն էր, որին տյումենահայությունը սպասում էր ավելի քան երեք տարի: