Օծվեց Հաղպատավանքի զանգակատան նոր խաչը

25.05.2021

Հոգեգալստյան տոնին Գուգարաց թեմի առաջնորդ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ օծվեց և տեղադրվեց Հաղպատավանքի զանգակատան խաչը: Անվտանգության նկատառումներով վնասված հին խաչը իջեցվել էր շուրջ մեկ տարի առաջ։