Օծվեց Գյումրիի կայազորի Սուրբ Թադեոս եկեղեցու գմբեթի խաչը և զանգը

28.06.2021

Ութ տարի առաջ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ, այժմ՝ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ դրվեց Գյումրիի կայազորի աղոթատան առաջին քարը: Հունիսի 25-ին Սրբազան Հայրը հոգևորականների և զինվորականների մասնակցությամբ կատարեց Սուրբ Թադեոս եկեղեցու գմբեթի խաչի և զանգի օծման արարողությունը և խոստացավ առաջիկա ամիսներին, երբ ավարտվեն ներքին հարդարման աշխատանքները, իր ձեռքով օծել եկեղեցին: