Քրիստոնյաները աշխարհում ամենահետապնդվող կրոնական համայնքն են. Եվրոպան կարմիր լույս է վառում

27.11.2023

Եվրոպայում գտնվող բազմաթիվ տաճարներ, մատուռներ, ինչպես նաև աշխարհիկ շինություններ նոյեմբերի 22-ի երեկոյան լուսավորվել են կարմիր լույսերով: Կարմիրը խորհրդանշում է քրիստոնյայի տառապանքները: «Կարմիր չորեքշաբթի» կոչվող ակցիան նպատակ ունի աշխարհի ուշադրությունը հրավիրել հալածվող քրիստոնյաների ծանր վիճակի վրա և ոգեկոչել հալածանքներին զոհ գնացածների հիշատակը: