Քահանաների վերապատրաստման դասընթացի մասնակիցներին հանդիպել է Ամենայն Հայոց Հայրապետը

26.12.2023

Հայաստանի և Սփյուռքի թեմերից ժամանած քահանաների հերթական խումբն ավարտեց վերապատրաստման դասընթացը։ Քահանաները երեք շաբաթ ապրել են Մայր Աթոռում, դասընթացների մասնակցել «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, շփվել վանքի միաբանության հետ: Դասընթացի ավարտին քահանաների հետ հանդիպեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետը: