Վերափոխման տոնը Երևանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

18.08.2021

Տիրամոր վերափոխման տոնն այսօր բազմաթիվ հավատացյալների էր համախմբել նաև Երևանի մայր եկեղեցում։ Տոնական այս օրվան համայնքի անդամները վաղօրոք էին պատրաստվել. կանայք, քահանայի հետ, շաբաթ երեկոյից տեսակավորել էին խաղողը, պատրաստել խաղողօրհնեքի արարողության համար: