Վերապատրաստման հերթական դասընթացն ավարտած քահանաներին հանդիպեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը

27.11.2023

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ավարտվեց քահանաների վերապատրաստման դասընթացի հերթական փուլը: Ինչպես նախորդ, այնպես էլ այս հավաքի ժամանակ քննարկման առանցքում քահանայի հովվական ծառայության ընթացքում ծագող խնդիրներն էին և դրանց հաղթահարման ուղիները: Շուրջ 500 քահանա է ընդգրկված երեքշաբաթյա դասընթացների ծրագրում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց հերթական դասընթացն ավարտած քահանաներին: