Վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաների հետ հանդիպել է Ամենայն Հայոց Հայրապետը

27.10.2023

Հայաստանյան և աշխարհասփյուռ թեմերից 25 քահանա երեք շաբաթ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մասնակցում էր վերապատրաստման դասընթացի: Ծրագիրը համակարգում է «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Դասընթացի ավարտի կապակցությամբ քահանաներին ընդունեց Գարգեին Բ Ամենայն Հայոց Հայրապետը: Վերապատրաստվող քահանաների երկրորդ խումը Մայր Աթոռում կլինի նոյեմբերի 7-ին: