Թուրքիայում մշակութային կենտրոնի կարգավիճակով վերաբացվել է Մալաթիայի հայկական եկեղեցին

07.09.2021
Ավելի քան 100 տարի անց նորոգվել և վերաօծվել է Թուրքիայի տարածքում գտնվող Մալաթիայի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին: Վերաբացման տոնական պատարագը մատուցել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքը: Քարոզի ժամանակ Սահակ Բ պատրիարքը հայտնել է, որ, թեև եկեղեցին մշակութային կենտրոնի կարգավիճակ ունի, շարունակելու է ծառայել համայնքի հոգևոր կարիքներին: