Վեհափառ Հայրապետը ընդունել է Նորաօծ քահանաներին. քահանաները ծառայության նոր վայրեր ունեն

19.03.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է քահանայական օծում ստացած տասնմեկ հոգևորականներին: Նրանք Մայր Աթոռում քառասնօրյա պահեցողության շրջան են անցել: Նորաօծ հինգ քահանաները կուսակրոնության երդում են տվել: Նախորդ օրը՝ Մուտն ի Վիրապի տոնին, քահանաները մատուցել են իրենց անդրանիկ Պատարագը: