Վարդապետական գավազանի տվչություն Ս․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում

07.11.2022

Ընդունված կարգի համաձայն՝ վարդապետական թեզի բանավոր պաշտպանությանը հաջորդում է գավազանի տվչության արարողությունը: Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Տ. Պողոս վարդապետ Վարդանյանին տրվեց վարդապետական գավազան։ Նույն օրը Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում հայր սուրբը ստացավ նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը: