Վարդանանց տոնը Արցախի Ճարտար քաղաքի Ս․ Վարդան եկեղեցում

24.02.2022

2018-ին օծված Ճարտարի եկեղեցին սուրբ Վարդանի անունն է կրում, կառուցվել է հանուն Արցախի իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակին: Վարդանանց տոնին մատուցվող ուխտի պատարագին այս տարի ներկա էր Արցախի թեմի առաջնորդը: Պատարագիչը եկեղեցու հոգևոր հովիվ Մխիթար քահանա Հարոյանն էր: