Վանաձորում Սուրբ Պատարագ է մատուցվել ցեղասպանության օրվա առիթով

25.04.2024

Վանաձորի սուրբ Աստվածածին եկեղեցում ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված պատարագ է մատուցվել։ Պատարագի ավարտին հոգևորականների առաջնորդությամբ ներկաները ծաղիկներ են խոնարհել եկեղեցու բակում տեղադրված Ապրիլի 24-ի սուրբ նահատակների հուշակոթողի մոտ, կատարվել է բարեխոսական կարգ: