Ս․ Կապուտիկյանի ծննդյան 105-ամյա հոբելյանին վերահրատարակվել է բանաստեղծուհու «Էջեր փակ գզրոցներիցը»

23.01.2024

Հունվարի 20-ին բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 105-ամյակի առիթով պանթեոնում տեղի ունեցավ աղոթքի և խնկարկման արարողություն: Բանաստեղծուհու տուն-թանգարանում կայացավ նրա «Էջեր փակ գզրոցներից» գրքի շնորհանդեսը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1997-ին՝ Գարեգին Ա Հայրապետի տնօրինությամբ։ Երկրորդ հրատարակությունը տեղի է ունեցել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մեկենասությամբ: