Ստեփանակերտի Ս. Աստվածածին եկեղեցու ներքնահարկի սրահը կծառայի որպես մշակութային կենտրոն

19.04.2023

Ապրիլի 12-ին, բարեկարգման ծավալուն աշխատանքներից հետո, տեղի ունեցավ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու ներքնահարկի սրահի բացման արարողությունը: Սրահն այսուհետ պետք է ծառայի որպես հոգևոր-մշակութային կենտրոն: