Սկսվել է Ավագ շաբաթը՝ Քրիստոսի կյանքի վերջին օրերի հիշատակությունը

26.03.2024

Ավագ երեքշաբթի երեկոյան ժամերգության ընթացքում կհիշատակվի 10-ը կույսերի առակը։ Ավագ հինգշաբթին Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակության օրն է: Ավագ հինգշաբթի տեղի կունենա նաև ոտնլվայի արարողությունը: Նույն օրը երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի Խավարման կարգը: Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան և թաղման հիշատակության օրն է: Ավագ շաբաթ օրը՝ երեկոյան ժամերգությունից հետո կմատուցվի ճրագալույցի պատարագ, կհնչի Քրիստոսի Հարության ավետիսը: Կիրակի՝ մարտի 31-ին, Սուրբ Հարության տոնի Հայրապետական Պատարագ կմատուցվի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: