Սեպտեմբերի 21-ին կկատարվի Հանրապետական մաղթանքի արարողություն

22.09.2023

Սեպտեմբերի 21-ին՝ Սուրբ Գայանե վանքում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանքի արարողություն՝ Արցախի ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի համար։ Արարողության սկիզբը՝ ժամը 11։00-ին։ Սուրբ Գայանե վանքում արարողությունը կհանդիսապետի Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: