Սասունիկ համայնքում եկեղեցական համալիր է կառուցվում, մոմավառության մատուռի հիմքերն օրհնվեցին

29.08.2023

Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում եկեղեցական համալիր է կառուցվում: Գլխավոր եկեղեցու կառուցումը մոտենում է ավարտին: Եկեղեցու կողքին բարձրանալու է մոմավառության մատուռը: Ընդունված կարգի համաձայն, շինարարությունն սկսվում է հիմնօրհնեքի արարողությամբ: