Ս. Ներսես Շնորհալու մասունք է նվիրաբերվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնին

18.12.2023

Երանաշնորհ հայրապետի մասունքը, ամփոփված խաչ-մասունքարանում, Մայր Աթոռին է ընծայաբերել Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցին: Մասունքը Ս․ Էջմիածին բերեց Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: