Ս. Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ը հայերեն և օտար լեզուներով

27.04.2022

«Ընթերցումներ․ Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» հայերեն և օտար լեզուներով» միջոցառման խորագրի ներքո, Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում հավաքվել էին լեզվաբաններ, թարգմանիչներ, մշակույթի գործիչներ, հոգևորականներ՝ հնչեցնելու Շնորհալու հայտնի աղոթքը բնագիր և օտար լեզուներով: