Ս. Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթագիրքը թարգմանվել է 50 լեզվով, մեկ հատորում

11.12.2023

Մխիթարյան միաբանության հրատարակչատունը լույս է ընծայել Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքը` թարգմանված 50 լեզվով, մեկ հատորում: Մաշտոցյան մատենադարանում տեղի ունեցավ գրքի հայաստանյան շնորհանդեսը: