Ս. Հակոբ Մծբնա հայրապետի մասունքը Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում

19.12.2022

Դեկտեմբերի 17-ին Հայ եկեղեցին տոնախմբեց Ս. Հակոբ Մծբնա հայրապետի հիշատակության օրը: Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, այդ օրը Ս. Էջմիածնի գանձատնից դուրս են բերվում սրբի մասունքներն ամփոփող մասնատուփերը և տարվում նրա անունը կրող եկեղեցիներ: Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով չեղարկվել է Արցախի թեմի նախաձեռնած համազգային ուխտագնացությունը դեպի պատմական Հակոբավանք, ուր առաջին անգամ Սուրբ Էջմիածնից պետք է տարվեր Ս. Հակոբ Մծբնա հայրապետի մասունքակիր աջը: