Ս. Էջմիածնից Արցախ կտարվի Ս. Հակոբ Մծբնա հայրապետի մասունքը

12.12.2022

Արցախի թեմը նախաձեռնել է համազգային ուխտագնացություն դեպի պատմական Ս. Հակոբավանք: Դեկտեմբերի 17-ին՝ Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի տոնին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, առաջին անգամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հակոբավանք կբերվի Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը: