Ս. Էջմիածնի մայր տաճարի նորոգումը 2022-ի մայիս ամսվա դրությամբ

06.06.2022

Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքներն աստիճանաբար մոտենում են ավարտական փուլին: Այս պահին աշխատանքներ են ընթանում թանգարանային հատվածում, շարունակում են վերատեղադրվել որմնանկարները և շարվում է բակի սալահատակը: