Ս. Էջմիածնի կաթողիկոսական դիվանի արխիվի առաջին հատորը հրատարակվել է

20.11.2023
Մաշտոցյան մատենադարանում տեղի ունեցավ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսական դիվանի արխիվին նվիրված մատենաշարի առաջին հատորի շնորհանդեսը: Քչերին է հայտնի, որ Մատենադարանը ձեռագրականից բացի ունի նաև արխիվային հարուստ հավաքածու: Մինչև հիմա այն գրեթե չի ուսումնասիրվել: