Ջահերով երթի այս տարվա կարգախոսն է «Զա՛րկ, երբ հալածում են քեզ »

25.04.2024

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունների նախաձեռնությամբ՝ ապրիլի 23-ի երեկոյան Հանրապետության Հրապարակից ջահերով երթի մասնակիցները գնացել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հոգևորականների առաջնորդությամբ՝ երթի մասնակիցները անցել են Երևանի կենտրոնական փողոցներով և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր են տարել Հայոց եռագույնը: