Պարուսույց-պարադիր Փայլակ Սարգսյանին նվիրված երեկո էր կազմակերպել Նորքի հայորդյաց տունը

04.05.2023

Նորքի հայորդյաց տան և Փայլակ Սարգսյանի համագործակցությունը 1997թ.-ից է սկսվել: Սակայն «Անդրանիկ» համույթի ղեկավարի՝ Հայաստանից հեռանալու հետևանքով ավելի քան 200 երեխա մնացել է առանց պարուսույցի: Այդ ժամանակ է Փայլակ Սարգսյանը ստանձնել պարային դպրոցի ղեկավարությունը: Այդ ժամանակ է նաև «Անդրանիկ» խումբը վերանվանվել «Նարեկ»: Նարեկցիների և Փայլակ Սարգսյանի համագործակցությունը շարունակվել է տասնամյակներ: