Պատարագ է մատուցվել Արցախի Խաչեն գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում

27.12.2022

Դեկտեմբերի 26-ին, Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, մարդաշատ էր Արցախի Խաչեն գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Տոնի կապակցությամբ Արցախի թեմի բոլոր սարկավագներին շնորհավորեց թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: