Պայծառակերպության տոնը Երևանի Ս․ Գրիգոր Լուասավորիչ մայր եկեղեցում

16.07.2023

Ս․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում շատերը պատարագամատույցով հետևում էին արարողությանը, վերապրում էին պատարագի սրբազան խորհուրդը: Շատերը թղթերի վրա գրում էին հարազատների անունները, որպեսզի բժշկության կարգի ժամանակ եկեղեցու սպասավորները աղոթեն ապաքինման կարիք ունեցողների համար, իսկ վաղը՝ հոգեհանգստան կարգի ժամանակ, հիշատակեն նաև իրենց ննջեցյալներին: