Պայծառակերպության տոնական Ս.Պատարագը՝ Սուրբ Գայանե վանքում

12.07.2021

Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդը` Ս. Պայծառակերպության տոնը, (Վարդավառ), այս տարի հուլիսի 11-ին էր: Սբ․ Գայանե վանքում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ: