Չարլզ Դիքենսի «Մեր Տիրոջ կյանքը» թարգմանվել է հայերեն

14.06.2021

Հունիսի 9-ին՝ անգլիացի մեծանուն գրող Չարլզ Դիքենսի մահվան տարելիցի օրը, Նկարիչների միությունում տեղի ունեցավ գրողի «Մեր Տիրոջ կյանքը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը և գրքի նկարազարդման համար գեղանկարիչ Մայիս Մխիթարյանի աշխատանքների ցուցահանդեսը: