Ուխտի պատարագ Ամարասում

06.05.2022

Առաջին եկեղեցու հիշատակի օրը՝ կանաչ կիրակիին, Ամարասի վանքը մարդաշատ էր։ Ուխտավորաբար տոնին մասնակցեցին նաև բազմաթիվ արմավիրցիներ՝ Տաճատ քահանա Ինջիղուլյանի առաջնորդությամբ: Սուրբ պատարագ մատուցեց Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը՝ հանդիսապետությամբ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։