Ուխտագնացություն Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցի

04.05.2021

Ներթեմական ուխտագնացությունները Մասյացոտնի թեմում ավանդույթ են դարձել: Թեմի որևէ եկեղեցու ուխտի օրը ամբողջ թեմն է մասնակից արարողություններին: Այդպես էր նաև Ներքին Դվին համայնքի Սուրբ Հարություն եկեղեցու օծման 21-րդ տարեդաձին: