Ուլյանովսկում նորակառույց հայկական եկեղեցի է օծվել

29.08.2023

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Ուլյանովսկ քաղաքում հանդիսապետեց նորակառույց հայկական եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցին կառուցվել է Հայաստանից բերված ծիրանագույն տուֆով։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնում, Վոլգա գետի ամենալայն ափի հարևանությամբ: Նորաօծ եկեղեցին կոչեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով։