Նորաօծ վեց քահանաների հետ հանդիպել է Ամենայն Հայոց Հայրապետը

18.11.2022

«Ծանր ու դժվարին ժամանակներ են և մեր ժողովրդի սպասումները եկեղեցուց և հոգևորականությունից մեծ են, հետևաբար, մեծ է եկեղեցականի պատասխանատվության բեռը». նորաօծ քահանաների հետ զրույցում ասել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: