Նորապսակների օրհնության կարգ Սուրբ Գայանե վանքում

14.02.2022

Փետրվարի 14-ին Տյառնընդառաջի տոնական պատարագը Սուրբ Գայանե վանքում մատուցեց Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Օրվա գլխավոր հերոսները նորապսակ զույգերն էին, որոնց մեջ նաեւ սարկավագներն էին՝ տիկնանց հետ: Պատարագի ավարտին ամուր, խաղաղ ու երջանիկ ընտանեկան կյանքի մաղթանքների արժանացան բոլոր նորապսակները: