Նոր Նորքի հայորդյաց տան սաների համերգը ի պատիվ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սաների

26.02.2022

Վարդանանց տոնի առթիվ կազմակերպված փակ համերգը հայոց բանակի եւ զինվորների պատվին է։ Առաջին շարքերում պատվավոր հյուրերն են՝ Վազգեն Սարգսյանի անվան համալսարանի կուրսանտները: Զինվորական համազգեստի աջ անկյունում կուրսանտները կրում են «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանները: