Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումը նոր ձեռնադրված սարկավագների հետ

26.10.2021

Հոկտեմբերի 25-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց օրերս Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ սարկավագական ձեռնադրության արժանացած Գևորգյան հոգևոր ճեմարանի 6-րդ լսարանի 25 սաներին: