Նշվեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

07.06.2021

Հունիսի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Մայր Աթոռի Սուրբ Գայանե եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Հոգեշնորհ Տ. Շահե Ծայրագույն վարդապետ Անանյանը: Սուրբ Պատարագի ավարտին, Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի հանդիսապետությամբ, կատարվեց Սուրբ Էջմիածնի մաղթանք: